01/03/2018 22:18
Պետք է ընտրենք այնպիսի վարչապետ, որը լավագույնս կներկայացնի Հայաստանը Ղարաբաղյան բանակցությունների ժամանակ. Շարմազանով
ՀՀԿ-ն նոր կառավարության ձևավորման հարց դեռևս չի քննարկել, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Երբ քննարկենք, ավարտենք, թաքուն չենք պահելու, ժողովրդին ներկայացնելու ենք», - ասաց նա:
Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ-ն կայացնելու է այնպիսի որոշում, որը կբխի Հայաստանի շահերից:
«Մենք պետք է ընտրենք այնպիսի կառավարություն, այնպիսի վարչապետ, որը լավագույնս կդիմակայի մարտահրավերներին, լավագույնս կղեկավարի ՀՀ գործադիր իշխանությունը, լավագույնս կներկայացնի Ղարաբաղյան բանակցությունների ժամանակ, լավագույնս կներկայացնի Հայաստանը Ռուսաստանի, Իրանի հետ հարաբերություններում», - ասաց ՀՀԿ խոսնակը: