02/03/2018 15:29
Երկուշաբթի պարզ կլինի, թե ով է հաջորդ ՀՀԿ-ական պատգամավորը
Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի հերթական համարը, ով հաջորդում է Հրայր Թովմասյանին, Տաճատ Վարդապետյանն է, հետևաբար, ՀՀԿ-ական հաջորդ պատգամավորը նա է լինելու։
Aysor.am-ի թղթակցի հարցին, կվերցնի՞ արդյոք պատգամավորական մանդատը, ԱԺ նախկին պատգամավոր Տաճատ Վարդապետյանը պատասխանեց.
«Երկուշաբթի մինչև երեկո ամեն ինչ պարզ կլինի»:
Հանրապետական կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանն էլ Aysor.am-ին ասաց հետևյալը.
«Կուսակցության ցուցակով հերթական համարը եթե ինքնաբացարկ չի տալիս, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից գրանցվում է որպես պատգամավոր»։
Հիշեցնենք, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի անդամ։