02/03/2018 16:33
Չեխիան հրաժարվում է ԵՄ-ի ցուցումով միգրանտներ ընդունել
Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը, ելույթ ունենալով խորհրդարանի նիստի, հայտարարել է, որ Չեխիան հրաժարվում է միգրանտներ ընդունել ԵՄ-ի քվոտաներով, փոխանցում է Argumenti.ru-ն:
Պատգամավորի հարցերին պատասխանելիս վարչապետն ասել է.
«Ոչ մի դեպքում մենք որևէ քվոտայով միգրանտ չենք ընդունի՝ նույնիսկ մեկին: Մենք սկզբունքորեն դեմ ենք նրան, որ որևէ մեկը մեզ թելադրի, թե ով իրավունք ունի մեր երկրում ապրել և աշխատել»:
Բաբիշն ասել է՝ Եվրահանձնաժողովի պարտադիր քվոտաները հանդիսանում են անարդյունավետ և Եվրոպան բաժանող: