07/03/2018 10:54
Թրամփն արձագանքել է տնտեսական հարցերով իր խորհրդականի հրաժարականին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է տնտեսական հարցերով իր խորհրդական Գերի Քոնի՝ Սպիտակ Տունը լքելու որոշումը, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The New York Times-ին:
«Գերին իմ առաջատար տնտեսական հարցերով խորհրդականն էր և արտակարգ աշխատանք է իրականացրել՝ առաջ տանելով մեր օրակարգը, օգնելով կյանքի կոչել պատմական հարկային բարեփոխումները և թույլ տալով ամերիկյան տնտեսությանը կրկին իրեն ազատ զգալ», - նշել է Թրամփը:
Նախագահը Քոնին անվանել է նաև «հազվադեպ տաղանդр» և շնորհակալություն հայտնել աշխատանքի համար: