08/03/2018 12:47
Գերմանիայի նախագահը հրաժարվել է դարձնել երկրի օրհներգը գենդերային չեզոք
Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը մերժել է այն նախաձեռնությունը, որով առաջարկվում է մի քանի տող փոխել գերմանական պաշտոնական օրհներգում, հայտնել է SaarbrՖcker Zeitung գերմանական հրատարակությունը, փոխանցում է «Интерфакс»-ը:
«Ոչ, ես դեմ եմ այն բանին, որ օրհներգի բառերը փոխվեն», - ասել է Շտայնմայերը հրատարակությանը տված հարցազրույցում:
Ավելի վաղ Գերմանիայի ազգային օրհներգի փոփոխությանը դեմ էր արտահայտվել նաև ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը: Գերմանիայի ընտանիքի, տարեց մարդկանց, կանանց և երիտասարդության գործերի ֆեդերալ նախարարության սեռերի իրավահավասարության հարցերի լիազոր Քրիստին Ռոզե Մյորինգը կիրակի կոչ է արել փոփոխություններ մտցնել երկրի ազգային օրհներգում, որպեսզի այն դարձվի «գենդերային տեսակետից չեզոք»:
Երկու տեղում առաջարկվում Է «Հայրենիք» բառը փոխարինել «ծննդավայր», բառով, իսկ «եղբայրական սրտով և ձեռքով» տողը՝ «համարձակ սրտով և ձեռքով»: