09/03/2018 12:35
Սերգեյ Մինասյանն ու Ռումինիայի նախագահի խորհրդականը քննարկել են Ֆրանկոֆոնիայի շրջանակում համագործակցության խնիրները
Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի նախագահի՝ մշակույթի, կրոնական հարցերի և Ռումինիայի միավորման 100-ամյակի միջոցառումների հարցերով խորհրդական Սերջիու Նիստորի հետ, ով նախագահական աշխատակազմում համակարգում է նաև Ֆրանկոֆոնիային առնչվող հարցերը:
Զրույցի սկզբում Սերջիու Նիստորը դեսպան Մինասյանին շնորհավորել է նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արգասավոր դիվանագիտական գործունեություն:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ռումինական հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի, Ֆրանկոֆոնիայի շրջանակում համագործակցության խնդիրներին, մշակույթի ոլորտում երկկողմ համագործակցության ակտիվացման կարևորությանը, քննարկվել են համատեղ ցուցահանդեսների և միջոցառումների կազմակերպման հնարավորությունները: