12/03/2018 13:30
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը Նիկոլ Փաշինյանին համարում է Մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչ ու կազմակերպիչ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել է, որ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչն է:
«Անկեղծ ասած, Փաշինյանի գործողությունները ինձ բացարձակապես չեն հետաքրքրում», - ասել է Վ.Սողոմոնյանը, պատասխանելով 2rd.am կայքի հարցին Փաշինյանի նախաձեռնաթյան մասին, ըստ որի նա ՀՀ գլխավոր դատախազին առաջարկել էր հարցաքննության կանչել Ռոբերտ Քոչարյանին:
«Բայց, օգտվելով առիթից, ասեմ, որ իր «շնորհիվ» ականատես դարձա մեր նորագույն պատմության ամենացինիկ տեսարանի. Մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Ազգային ժողովում Մարտի 1-ի գործով լսումներ էր կազմակերպել ու նստած ԱԺ նախագահի աթոռին՝ վարում էր նիստը», - հայտարարել է Վ.Սողոմոնյանը:
Ավելի վաղ Aysor.am-ը հաղորդել էր, որ Նիկոլ Փաշինյանը գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի սպանությունների գործով հարցաքննության կանչելու համար։