12/03/2018 21:00
Իլոն Մասկը պատմել է, թե երբ Space X-ը կթռչի դեպի Մարս
Space X ընկերությունը դեպի Մարս առաջին թռիչքները պատրաստ կլինի կատարելու արդեն 2019 թվականին, պատմել է ընկերության հիմնադիր Իլոն Մասկը, փոխանցում է «Интерфакс»-ը:
«Հենց այժմ մենք կառուցում ենք առաջին միջմոլորակային տիեզերանավը դեպի Մարս թռիչքների համար», - հայտարարել է նա՝ Տեխասի նահանգի Օսթինում ելույթ ունենալով South by Southwest փառատոնում:
«Ես կարծում եմ՝ մենք կկարողանանք այնտեղ և հետադարձ առաջին կարճատև թռիչքներն իրականացնել հաջորդ տարվա առաջին կեսին», - ասել է նա:
Ավելի վաղ նշվում էր, որ Space X-ը դեպի Մարս առաջին թռիչքները պլանավորել է 2022 թվականին: Դրա համար ընկերությունը մշակում է նոր գերծանր հրթիռ՝ Big Falcon Rocket-ը, որը կարող է տեղավորել 120 մարդու: Այն կարող է անվտանգ վայրէջք կատարել նույնիսկ շարժիչներից մեկի խափանման դեպքում, նաև լրալցավորում կատարել տիեզերքում: