13/03/2018 15:48
Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ի զորքերը կմնան արևելյան թևում այնքան ժամանակ, քանի դեռ դա անհրաժեշտ է
Հյուսիսատլանտյան դաշինքն արևելյան թևում իր ուժերի ներկայության համար որևէ ժամանակային սահմանափակում չի նախատեսում: Այս մասին Լեհական ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է ТАСС-ը:
«Արևելյան թևում դաշինքի ուժերի ներկայության հետ կապված որևէ ժամկետներ չկան», - ասել է Ստոլտենբերգը՝ ընդգծելով, որ «նրանք այնտեղ կմնան այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»:
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ ՆԱՏՕ-ի ուժերը գտնվում են Եվրոպայի արևելյան մասում `«անդամ երկրների տարածքային ինքնիշխանությունը ցանկացած ագրեսիայից պաշտպանելու համար»: