13/03/2018 20:00
Բերեզովսկու նախկին փեսան հերքել է իր թունավորման մասին տեղեկությունները
Հանգուցյալ ռուս օլիգարխ Բորիս Բերեզովսկու նախկին փեսան՝ Գեորգի Շուպեն, հերքել է տեղեկություններն այն մասին, որ նրա նկատմամբ մի քանի ամիս առաջ թունավորման փորձ է արվել, փոխանցում է РИА Новости-ն:
Ոստիկանության տվյալով՝ այն բանից հետո, երբ Շուպեն տեղափոխվել է հիվանդանոց, իրավապահները մանրամասն հետաքննություն են անցկացրել, սակայն որևէ կասկածելի բան չեն հայտնաբերել:
«Այն, ինչ տեղի է ունենում այստեղ, սովորական մարդկանց մոտ խուճապ է առաջացնում: Ուստի յուրաքանչյուր առիթով, երբ հիվանդանում են մարդիկ, որոնք որևէ կերպ հայտնի են ռուսական շրջանակներում, մանրազնին ստուգվում են: Եվ եթե մարդը պատահաբար լուրջ հիվանդացել է և չի կարող բացատրել, անգիտակից վիճակում է գտնվում, մեծ թվով ոստիկաններ են գալիս: Ամեն ինչ ստուգել են, ինձ մոտ ամեն ինչ հիանալի է», - ասաց Շուպեն: