13/03/2018 20:19
Նոր Զելանդիայում փորձարկում են աշխարհում առաջին անօդաչու թռչող տաքսին
Աշխարհում առաջին անօդաչու թռչող տաքսին փորձարկում են Նոր Զելանդիայի Հարավային կղզու Քրայսթչերչ քաղաքում, փոխանցում է РИА Новости-ն` հղում անելով New Zealand Herald թերթին:
Անօդաչու թռչող տաքսին ստացել է Cora անվանումը: Փոխադրամիջոցը կարող է բարձրանալ և վայրէջք կատարել ուղղաձիգ կերպով, ինչպես ուղղաթիռը և թռչել, ինչպես ինքնաթիռը: Նախագծի մշակումը տևել է ութ տարի: Zephyr Airworks ընկերությունը, որը մշակում է նախագիծը, նախատեսում է տաքսին շուկա հանել վեց տարվա ընթացքում:
Պարբերականի տվյալով՝ տաքսին աշխատում է էլեկտրական շարժիչով, այն անվտանգ է շրջակա միջավայրի համար: Տաքսու նախատիպը կարող է փոխադրել երկու մարդու: