13/03/2018 19:40
Վիեննայի խորհրդարանի շենքի մոտ անհայտ անձը հարձակվել է ոստիկանի վրա
Վիեննայի ոստիկանությունը երեքշաբթի առավոտյան ձերբակալել է մի տղամարդու, որը հարձակում էր գործել Հելդենփլաց փողոցում գտնվող ժամանակավոր խորհրդարանի շենքի մոտ պահակություն իրականացնող ոստիկանի վրա, փոխանցում է РИА Новости–ն։
«26-ամյա կասկածյալը խոսել է ծառայողական մեքենայում գտնվող ոստիկանի հետ և խոսակցության ժամանակ հանկարծ բռնել է ոստիկանի հագուստից և փորձել նրան դուրս հանել մեքենայից», –նշված է ոստիկանության մամուլի հաղորդագրության մեջ։
Ներկա պահին կասկածյալը հարցաքննվում է։ Ոստիկանը չի տուժել։ Kurier թերթի փոխանցմամբ՝ հարձակվողը Աֆղանստանի քաղաքացի է։