13/03/2018 19:00
Մոտ 40 մարդ է մահացել Եթովպիայում զառիթափից ավտոբուսի ընկնելու հետևանքով
Եթովպիայի հյուսիսում առնվազն 38 մարդ է մահացել զառիթափից մարդատար ավտոբուսի ընկնելու հետևանքով, հայտնել են տեղական ԶԼՄ-ները, փոխանցում է «Интерфакс»-ին:
Մահացածներից 28-ը տղամարդ է, 10-ը՝ կին: Նշվում է, որ ընդամենն ավտոբուսում գտնվում էր 48 մարդ, որոնց մեծամասնությունն ուսանողներ էին: Ողջ մնացած տասը հոգին հոսպիտալացվել է մերձակա հիվանդանոցներում: Ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառը չի ճշտվում: