14/03/2018 18:26
Հայաստանը Դանիայի Թագավորության հետ վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիր է ստորագրել
Կոպենհագենյան հանդիպումները լավ հնարավորություն են ընձեռում քննարկելու Հայաստանի և Դանիայի միջև փոխգործակցության առավել ամրապնդման և խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող համատեղ ծրագրերը, Դանիայի արտգործնախարարներ Անդերս Սամուելսենի հետ հանդիպմանը նշել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Անդրադառնալով երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը՝ Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ արձանագրել է, որ այս այցի շրջանակներում նախատեսվում է ստորագրել 3 համաձայնագիր:
Հանդիպման ընթացքում արծարծվեցին Հայաստան ԵՄ հարաբերություններին, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրին առնչվող հարցեր:
Էդվարդ Նալբանդյանը գործընկերոջը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային կարևորության մի շարք հարցերի շուրջ։
Հայաստանի և Դանիայի արտգործնախարարները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը: