14/03/2018 11:39
Զախարովան սպառնացել է արգելել բրիտանական ԶԼՄ-ներին Ռուսաստանում աշխատել
Բրիտանական որևէ ԶԼՄ Ռուսաստանում չի աշխատի, եթե Լոնդոնը RT հեռուստաալիքի հեռարձակումը դադարեցնելու որոշում կայացնի: Ինչպես փոխանցում է «Россия-1»-ը, հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Միանգամից Ձեզ կարող եմ ասել. բրիտանական զանգվածային որևէ լրատվամիջոց մեր երկրում չի աշխատի, եթե նրանք փակեն RT-ն», - ընդգծել է Զախարովան: