14/03/2018 11:47
ՌԴ-ն չի մեկնաբանում կադրային փոփոխությունները, քանի դեռ դրանք տեղի չեն ունեցել. Կոսաչովը՝ Սերժ Սարգսյանի վարչապետության մասին
Ռուսաստանը վստահ է, որ Սահմանադրական փոփոխությունները Հայաստանի ժողովրդի կամարտահայտության արդյունքն են, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը, ում գլխավորած պատվիրակությունն օրերս պաշտոնական այցով գտնվում է Երևանում:
«Ռուսաստանը ուշադրությամբ հետևում էր ՀՀ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քննարկումներին: Մենք կարծում ենք, որ այն ամբողջությամբ համապատասխանում է ժողովրդի կամքին: Փոփոխությունները տեղի են ունեցել հանրաքվեի միջոցով: ՌԴ-ն հարգում է այդ ընտրությունը», - ասաց նա:
Դիտարկմանը, թե ինչպե՞ս է ՌԴ-ն վերաբերում այն հանգամանքնին, որ Սահմանդրական փոփոխությունները կատարվել են գործող նախագահի կառավարումը երկրացնելու համար, Կոսաչովը պատասխանեց.
«ՌԴ-ն չի մեկնաբանում կադրային փոփոխություններ, քանի դեռ դրանք տեղի չեն ունեցել: Դա Հայաստանի ներքին գործն է ու ձեր սուվերեն իրավունքը: Վստահ եմ, որ այն կկատարվի ժողովրդավարության սկզբունքի վրա՝ Սահմանադրությանը համապատասխան ու ՌԴ-ն կհարգի այդ ընտրությունը»: