14/03/2018 21:10
Կիսամերկ զբոսաշրջիկների հետ լուսանկարների պատճառով Մեքսիկացի ոստիկանների նկատմամբ հետաքննություն է սկսվել
Մեքսիկայի Կինտանա Ռոո նահանգային ոստիկանության երեք աշխատակցի նկատմամբ հետաքննություն է սկսվել կիսամերկ զբոսաշրջիկների հետ լողափին արված լուսանկարների պատճառով, հայտնում է Daily News–ը՝ հղում անելով Հասարակական անվտանգության նախարարությանը, փոխանցում է Gazeta.ru-ն:
Գերատեսչության տվյալով, ոստիկաններին հանձնել են իրավաբանական ծառայությանը` պարտականությունների ոչ պատշաճ կատարման համար: Նախարարությունում չեն հստակեցրել, թե ինչ խախտման համար են նրանց պատժում։
Հաղորդվում է նաև, որ ոստիկանները կդատվեն Կինտանա Ռոո նահանգային ոստիկանությունում գործող Պատվի և Արդարադատության խորհրդի շրջանակներում: