14/03/2018 13:31
Թրամփն ու Մեյը քննարկել են Սկրիպալի թունավորման միջադեպը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսով Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ քննարկել է ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի թունավորման միջադեպը, հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Նախագահ Թրամփը համաձայնել է վարչապետ Մեյի հետ այն այն, որ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը պետք է միանշանակ պատասխաններ տա այն բանի վերաբերյալ, թե Ռուսաստանում մշակված քիմիական զենքն ինչպես կարող էր օգտագործվել Միացյալ Թագավորությունում», - ասված է Սպիտակ տան պաշտոնական հայտարարության մեջ:
Դրանում նշված է, որ «երկու ղեկավարները համաձայնության եկել, որ խոցման այդ զազրելի միջոցներն օգտագործած և միջազգային օրենքները խախտած անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն»:
Մարտի 12-ին Մեյը Մեծ Բրիտանիայի խորհրդարանում հայտարարել է, թե ԳՀՎ-ի նախկին աշխատակից Սկրիպալի և նրա դուստր Յուլյայի վրա հարձակումն, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի ձեռքի գործն է: Մոսկվան այս դիրքորոշումն անհիմն է համարում: