14/03/2018 21:01
Զագրեբում տեղադրել են Չակ Նորիսի արձանը (Տեսանյութ)
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում տեղի է ունեցել հոլիվուդյան դերասան Չակ Նորիսի արձանի բացման արարողությունը: Այն նվիրված է արտիստի 78-ամյակին, հայտնում է «Российская газета»-ն:
Այն դարձել է դերասանի առաջին արձանը երկրում:
Չակ Նորիսն ամբողջ կյանքի ընթացքում զբաղվել է պրոֆեսիոնալ սպորտով: Միայն 1993 թվականից է հանդես եկել դերասանի կարգավիճակով: Նրան մեծ ճանաչում է բերել ռենջեր Ուոքերի մասին սերիալը: