14/03/2018 19:04
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Օհանյանի լիազորությունները դադարեցվել են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Օհանյանի լիազորությունների դադարեցման մասին:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2018 թվականի մարտի 12-ի ԱԽ-5-Ո-5 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` որոշում եմ.
Դադարեցնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Օհանյանի լիազորությունները», - ասված է հրամանագրում:
Նշենք, որ համաձայն՝ դատավարական օրեսնգրքի 167-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն դատավորի լիազորություններն Արդարադատության խորհրդի առաջարկության հիման վրա ենթակա են պարտադիր դադարեցման Հանրապետության նախագահի կողմից, եթե դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ հայտարարվել է մահացած: