14/03/2018 15:49
ԱՄՆ-ում Ֆլորիդայի հրաձիգի համար մահապատիժ են պահանջում
ԱՄՆ-ում դատախազները պահանջում են մահապատժի ենթարկել Ֆլորիդայի դպրոցում հրաձգություն իրականացրած 19-ամյա Նիկոլաս Քրուզի համար: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Միջադեպի հետևանքով սպանվել էր 17 մարդ:
Մարիտի 14-ին պաշտպանող կողմը կարող է բողոքարկել այդ որոշումը: Փաստաբանները նշել են, որ Քրուզը կընդունի իր մեղքը, եթե դրան մահապատիժ չհետևի:
Նրան մեղադրանք է ներկայացված 34 կետով: