14/03/2018 12:50
Թրամփը մտադիր է նոր բարձրաստիճան պաշտոնյաների հեռացնել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մոտ ապագայում կարող է հեռացնել պաշտոնից նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմասթերին և Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելիին: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով անանուն աղբյուրը, փոխանցում է Gazeta.ru-ն:
CNN- ի աղբյուրի համաձայն՝ Մաքմասթերը «շուտով պետք է հեռանա» նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից: Որպես նոր թեկնածուներ` նշում են Ford-ի փոխնախագահ Սթիվեն Բիգունի, Oracle կորպորացիայի ղեկավար Սաֆրա Կացի, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Բոլթոնի և Ազգային անվտանգության գործակալության տնօրեն Մայք Ռոջերսի անունները:
Հաղորդվում է, որ շուտով կարող է հեռացվել նաև ապարատի ղեկավար Ջոն Քելին: