14/03/2018 15:06
Թրամփ. ԱՄՆ-ն կարող է տիեզերական ուժեր ստեղծել
Միացյալ Նահանգներին ապագայում կարող է պահանջվել տիեզերական ուժերի ստեղծում՝ որպես զինված ուժերի լիարժեք տեսակ, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ «Միրամար» ռազմաօդային բազայում (Կալիֆոռնիա նահանգ) ելույթ ունենալով ծովային հետևակայինների առջև, փոխանցում է ТАСС-ը:
«Իմ նոր ազգային տիեզերական ռազմավարության մեջ տիեզերքը ճանաչված է ռազմական գործողությունների գոտի՝ ինչպես ցամաքը, օդը և ծովը: Մեզ մոտ նույնիսկ կարող են հայտնվել տիեզերական ուժեր», - ասել է նա:
«Մենք ունենք ռազմաօդային ուժեր, և մեզ մոտ կհայտնվեն տիեզերական ուժեր», - հավելել է նախագահը: Թրամփը նաև խոստովանել է, որ սկզբնապես այս գաղափարին լուրջ չէր վերաբերվում: «Իսկ այնուհետև ես ասացի. «Ինչ գերազանց գաղափար կարող է լինել դա, մենք պետք է անենք դա, դա կարող է տեղի ունենալ», - ամփոփել է նա: