16/03/2018 14:30
Երևան-Սարատով չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Մոսկվայում
ՌԴ Սարատով քաղաքում ուժեղ մառախուղի պատճառով հետաձգվել է մի քանի թռիչք, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Մասնավորապես, Երևան-Սարատով չվերթը ստիպված է եղել հարկադիր վայրէջք կատարել Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում:
Ինչպես հայտնում են օդերևութաբանական ծառայությունները, մարտի 16-ին Սարատովում սպասվում է քամու ուժգնացում` մինչև 15-17 մ/վրկ արագության: Ուժեղ մառախուղի պատճառով տեսանելիությունը 500մ-ից պակաս է: