17/03/2018 11:40
Սի Ցզինպինը վերընտրվել է ՉԺՀ-ի նախագահի պաշտոնում
Չինաստանի խորհրդարանի պատգամավորները նախագահի պաշտոնում միաձայն վերընտրել են Սի Ցզինպինին ևս հինգ տարի ժամկետով, հայտնում է РИА Новости-ն:
Երկրի ղեկավարի ընտրությունները կայացել են մարտի 17-ի առավոտյան գաղտնի քվեարկությամբ խորհրդարանի առաջին նստաշրջանի 5-րդ համագումարում: Ներկա գտնված բոլոր 2970 պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել:
Սի Ցզինպինը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ էր ընտրվել 2013-ի մարտին 12-րդ խորհրդարանի նիստում:
Բացի այդ, նա նաև ընտրվել է Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի նախագահ՝ իր ձեռքում պահելով երկրի քաղաքական և ռազմական ղեկավարումը: Երկրի փոխնախագահ է ընտրվել Կոմունիստական կուսակցության գլխավոր հակակոռուպցիոն մարմնի նախկին քարտուղար Վան Ցիշանը: