19/03/2018 14:20
Էկվադորում երկու ավտոբուսի բախման հետևանքով 11 մարդ է մահացել
Էկվադորում 2 ավտոբուսների ճանապարհային պատահարի հետևանքով մահացել է առնվազն 11 մարդ, վիրավորվել՝ 54-ը, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով El Universo-ին:
Հաղորդվում է, որ պատահարը տեղի է ունեցել Գուայաս նահանգում: Վթարի հետևանքով Խուխան-Տրես Պոստես մայրուղում երթևեկությունը մի քանի ժամ դադարեցվել է:
«Պաշտոնական տեղեկություններով՝ կա 54 վիրավոր և 11 զոհ, այդ թվում՝ երեխա: Մենք գնում ենք Միլագրո հիվանդանոց, որտեղ են գտնվում զոհերը: Սարսափելի ճանապարհային պատահար է», - հայտարարել է նահանգապետ Խոսե Ֆրանսիսկո Չեւալոսը:
Վթարի պատճառը, հավանաբար, հարբած մոտոցիկլետիստն է, որի հետ բախումից փորձել է խուսափել ավտոբուսներից մեկի վարորդը: