19/03/2018 11:11
Մեծ Բրիտանիայում մեքենան մխրճվել է գիշերային ակումբի մեջ
Մեծ Բրիտանիայի Քենթ կոմսությունում մեքենան ներխուժել է գիշերային ակումբի մեջ, մի քանի մարդ վիրավորվել է, հայտնում է Independent-ը:
Ոստիկանության տվյալով, միջադեպից անմիջապես առաջ մի տղամարդու խնդրել են վիճաբանությունից հետո հեռանալ հաստատությունից:
ԶԼՄ-ների տվյալով, 13 մարդ վիրավորվել է:
Վարորդը ձերբակալվել է սպանության փորձ կատարելու կասկածանքով:
Նշվում է, որ միջադեպը չի դիտարկվում որպես ահաբեկչական գործողություն: