19/03/2018 14:07
ՀՀ-ՌԴ հարաբերությունները պայմանավորված չեն այս կամ այն քաղաքական ուժերի իշխանության գալով. Շավարշ Քոչարյան
ՀՀ-ՌԴ հարաբերությունները պայմանավորված չեն այս կամ այն քաղաքական ուժերի իշխանության գալով, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ խոսելով ՌԴ-ում անցկացված նախագահական ընտրությունների մասին։
«Ինչ վերաբերում է Պուտինի ընտրությանը, ապա տարիների ընթացքում նա է ղեկավարել և այս տարիների ընթացքում մենք միմյանց հետ համապատասխան ձևավորված հարաբերություններ ունենք», - նշեց փոխնախարարը։
Դիտարկմանն՝ արդյոք Պուտինի ընտրությունը լավագույն ելքն էր Հայաստանի համար, Շ. Քոչարյանը նշեց, որ յուրաքանչյուր երկրում տեղի ունեցող փոփոխություն վերաբերում է այդ երկրին ու որևէ մեկը իրավունք չունի գնահատական տալ դրանց։
Շ. Քոչարյանը նաև նշեց, որ նորմալ է վերաբերում այն հանգամանքին, որ ՀՀ-ում բնակվող ՌԴ քաղաքացիները ՌԴ դեսպանատան մոտ բավականին ակտիվ մասնակցություն են ունեցել ընտրություններին։
«Երկրի քաղաքացիները մասնակցում են ընտրությունների: Պետք է նման հարցերում նրբանկատ լինել», - ասաց նա: