20/03/2018 20:11
Իտալիայում 37 մարդ են ձերբակալել մաֆիական գործունեության համար
Իտալացի կարաբինավորները Ապուլիայի մարզում անցկացրել են 37 մարդու ձերբակալման գործողություն, որոնք մեղադրվում են մաֆիական գործունեության մեջ. հնարավոր է, որ նրանց թվում կան երկրի առավել հզոր մաֆիական կազմակերպություններից մեկի՝ «Սակրա կորոնա ունիտայի» մասնակիցներ, հայտնում է РИА Новости-ն:
Իտալիայում գոյություն ունեն մաֆիական չորս հիմնական միավորումներ. Սիցիլիայում՝ «Կոզա նոստրան», Կալաբրիայի մարզում՝ նդրանգետան, Նեապոլում և նրա արվարձաններում գործում է կամորան, իսկ Ապուլիայում՝ «Սակրա կորոնա ունիտան» («Միավորված սրբազան իշխանություն»): Երկրի հարավ-արևելքում կատարված խուզարկությունների ընթացքում իրավապահներն առգրավել են զանազան ծանր թմրանյութեր, Կալաշնիկովի ինքնաձիգ, 5 ատրճանակ, 2 ինքնաշեն պայթուցիկ սարք և դրանց 4 պայթուցիչներ:
Ձերբակալվածները մեղադրվում են կազմակերպված հանցախմբի մասնակցելու համար՝ թմրանյութերի առևտրով զբաղվելու, զենք ու պայթանյութ պահելու, շորթումների, մարդկանց առեւանգելու և առողջությանը վնաս հասցնելու նպատակով, հայտնել են կարաբինավորները: Ընդամենը գործողության ընթացքում «վնասազերծվել են երեք հանցավոր խմբեր. դրանցից մեկն աչքի էր ընկնում հստակ ուղղահայաց կառուցվածքով և բաղկացած էր «Սակրա կորոնա ունիտայի» մասնակիցներից, հայտարարել են կարաբինավորները: