20/03/2018 11:47
Երևանից Մոսկվա ուղևորվող ավտոբուսը վթարի է ենթարկվել, կան զոհեր և վիրավորներ
Մարտի 20-ին Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին բախվել են «Mercedes» մակնիշի 308 AF 61 պետհամարանիշով ավտոբուսը և բեռնատարը: Վթարը տեղի է ունեցել Վորոնեժի մարզում:
Ավտոբուսի և բեռնատարի վարորդները մահացել են, կան տուժածներ, հաղորդում է ՀՀ ԱԻՆ-ը:
ТАСС-ի տվյալով, բոլոր տուժածները Հայաստանի քաղաքացիներ են:
Ավտոբուսը, որում 50 մարդ կար, Երևանից Մոսկվա էր ուղևորվում: Հոսպիտալացվել է ութ մարդ, նրանցից երկուսի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: