20/03/2018 12:10
ՍԴ նախագահի պաշտոնում Թովմասյանի ընտրությունը կկայանա մարտի 21-ին
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունը խորհրդարանում կկայանա մարտի 21-ին, այսօր հայտարարեց ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը։
Ընտրությունը լինելու է փակ, գաղտնի։
Նշենք, որ ՍԴ նախագահի պաշտոնում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն առաջադրել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը։ Հրայր Թովմասյանը այդ պաշտոնի համար դուրս էր եկել Հանրապետական կուսակցությունից, հրաժարական տվել ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։