20/03/2018 11:16
Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի 5 ամսվա ազատազրկման (Տեսանյութ)
Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց Սեֆիլյանի և մյուսների գործով դատավճիռը:
Ըստ դրա՝ Ժիրայր Սեֆիլյանը մեղավոր ճանաչվեց ու գումարային դատապարտվեց 10 տարի 5 ամսվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մեղադրող դատախազը պահանջել էր Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման:
Նշենք, որ նույն գործով անցնող Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց 5, 5 տարվա ազատազրկման, սակայն նրա պատժաչափը կհաշվարկվի 2016թ. հունվարի 1-ից, երբ նա կալանավորվեց «տոնածառի» հայտնի գործով:
Գործով Ներսես Պողոսյանը դատապարտվեց 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, Գալուստ Գրիգորյանը՝ 3 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 3 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարի ժամկետով ազատազրկման: