09/02/2018 13:47
Մեղադրող դատախազը Ժիրայր Սեֆիլյանի համար պահանջեց 11 տարվա ազատազրկում
Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով մեղադրող դատախազն այսօրվա նիստում պահանջեց Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման:
Նա Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքները համարեց հիմնավոր` միևնույն ժամանակ նշելով, որ կան մեղմացուցիչ հանգամանքներ` Ժիրայր Սեֆիլյանի մասնասկցությունն Արցախյան պատերազմին և անչափահաս որդու խնամակալությունը:
Գործով անցնող Գևորգ Սաֆարյանի համար դատախազը պահանջեց 4 տարի 6 ամսվա ազատազրկմում, Գալուստ Գրիգորյանի համար` 3 տարվա, Ներսես Պողոսյանի համար` 4 տարվա, Սասունիկ Կիրակոսյանի համար պահանջեց 4 տարի 6 ամսվա, Հովհաննես Պետրոսյանի համար` 2 տարվա և Հրայր Թոփչյանի համար` 3 տարվա ազատազրկում: