20/03/2018 20:45
Պիզայում Ամանորը կդիմավորեն մարտի 25-ին
Պիզայում Նոր՝ 2019 թվականը կդիմավորեն մարտի 25-ին ըստ սեփական օրացույցի, հայտնել է РИА Новости-ն՝ հղում անելով Pisa News-ին:
Առավոտյան քաղաքում տեղի կունենա պատմական զգեստավորված շքերթ, ինչից հետո ժամը 12-ին կսկսվի տեղական օրացույցով Նոր տարին: Այս մասին քաղաքագլուխը պաշտոնապես կհայտարարի Սան Ջովանիի Բապտիստերիայում, որը գտնվում է հռչակավոր Պիզայի աշտարարակից ոչ հեռու: Նույն օրը հանրության համար կբացեն Սանտո Ստեֆանո դեի Կավալիերի եկեղեցին, հետիոտն Էքսկուրսիա կանցկացնեն Վերուկկա ամրոցում: Կեսօրից հետո Պյացցա դեի Կավալիերի հրապարակում տեղի կունենա համերգ, որը կավարտվի երեկոյան հրավառությամբ: Բոլոր երեք տոնական օրերին՝ մարտի 23-ից մինչև 25-ը, քաղաքի ռեստորաններում կարելի կլինի պատվիրել ճաշատեսակներ միջնադարյան հատուկ ճաշացուցակից:
Մարտի 25-ին՝ կաթոլիկական Ավետման օրը, Պիզայում Նոր տարվա գալստյան տոնակատարության մասին առաջին հիշատակումը թվագրվում է 10-րդ դարով: Միայն Գրիգորյան տոմարին անցնելուց հետո օրը պաշտոնապես փոխադրեցին դեկտեմբեր: Բայց 20-րդ դարի ութսունական թվականներից քաղաքում որոշել են վերականգնել հնադարյան տոնը: