20/03/2018 16:27
Կոստանյանը չի մեկնաբանում Սեֆիլյանի գործով վճիռը (Տեսանյութ)
ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը չի մեկնաբանում Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով այսօր կայացված վճիռը։
«Ես այդ գործի մասին որևէ մեկնաբանություն չունեմ», - լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Կոստանյանը։
Այդ վճռի վերաբերյալ լրագրողների մյուս հարցերին ևս Կոստանյանը չպատասխանեց՝ արագ մտնելով աշխատասենյակ։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վճռով Սեֆիլյանը դատապարտվել էր 10.5 տարվա ազատազրկման։