.jpg)
21/03/2018 18:34
Գիտնականները պարզել են, թե ինչպես կանխել վաղաժամ ծերացումը
ԱՄՆ-ում գիտնականներն ուսումնասիրել են Հաթչինսոն-Գիլֆորդի համախտանիշով երեխաների բջիջների աշխատանքի մեխանիզմը, որի դեպքում տեղի է ունենում մաշկի և ներքին օրգանների վաղաժամ ծերացում, ասված է EurekAlert-ի կայքում զետեղված մամուլի տեղեկագրում, փոխանցում է РИА Новости-ն:
ԱՄՆ-ի Սենտ Լուիսի համալսարանի հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ վաղաժամ ծերացման դեպքում խախտվում է բջիջների տրոհման գործընթացը եւ իմունային համակարգի աշխատանքը: Սակայն այդ գործընթացը կարելի է հետ շրջել վիտամին D-ի օգնությամբ, որը կարող է բարելավել բջիջի վիճակը՝ երիտասարդացնելով այն:
Հաթչինսոն-Գիլֆորդի համախտանիշը հազվադեպ հանդիպող գենետիկական հիվանդություն է, որը կապված է գենային մուտացիայի հետ և կարող է դրսևորվել երկու - երեք տարեկան երեխաների մոտ: Այն դրսևվորվում է մկանների ապաճմամբ, մաշկի ծերացմամբ, մազաթափությամբ և ոսկրային զանգվածի կորստով: