21/03/2018 12:43
Լավրովը խորհուրդ է տվել Լոնդոնին չնյարդայնանալ
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Մեծ Բրիտանիայի իշխանություններին խորհուրդ է տվել «հանդարտվել ու չնյարդայնանալ» Սկրիպալի գործի պատճառով, հայտարարել է նա Ճապոնիայի իր պաշտոնակից Տարո Կոնոյի հետ կայացած բանակցություններից հետո, փոխանցում է ТАСС-ը:
«Բոլորին ու նախևառաջ հենց պաշտոնական Լոնդոնին օգտակար կլիներ, եթե այնտեղ դադարեին նյարդայնանալ ու հանդարտվեին», -ասել Է նա՝ մեկնաբանելով նախքան հետաքննության ավարտը մեղադրանքներ առաջադրելու բրիտանական իշխանությունների որոշումը:
Ռուսական դիվանագիտության ղեկավարը նաև նշել է, որ «իրավունքի անգլո-սաքսոնական համակարգը համալրվում է նոր շատ հետաքրքիր նախադեպով»:
Մարտի 21-ին ավելի վաղ Լավրովը հավաստել է, որ Մոսկվան ոչ միայն պատրաստ է Լոնդոնի հետ համագործակցել Սկրիպալի գործի հետաքննության հարցում, այլև պնդում է դա քիմիական զենքի արգելման կոնվենցիային համապատասխան: «Գլխավորն այն է, որ դրան համաձայնի նաև բրիտանական կողմը», - հավելել է նա: