21/03/2018 14:25
Մակրոնն առաջարկել է ֆրանսերենը դարձնել «համաշխարհային լեզու»
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել ֆրանսախոս երկրներին ֆրանսերենն առաջադրել որպես «համաշխարհային լեզու», ասել է նա Փարիզում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա տոնակատարության առթիվ ելույթ ունենալով Ֆրանսիական ակադեմիայի ուսանողների առջև:
«Ֆրանսիան պետք է հպարտանա, որ նա այն երկրներից մեկն է, որտեղ սովորում, խոսում և գրում են ֆրանսերեն,- նախագահի խոսքը մեջբերել է Le Monde թերթը:- Ֆրանսերենը պետք է դառնա վաղվա օրվա լեզուն»:
Մակրոնն ընդգծել է, որ իր առաջարկը «գաղութատիրական անցյալի արձագանքը չէ»: «Հարկ է պատշաճը մատուցել նաև մյուս լեզուներին», - նշել է նա և խոստացել աջակցել ֆրանսախոս երկրների կրթական համակարգերին: