21/03/2018 11:49
Արմաշի հոգեբուժարանում պացիենտները թոշակի մի մասը տալիս են աշխատակիցներին, որպեսզի խնամեն իրենց. ՄԻՊ
Հայաստանի մի շարք հոգեբուժարաններում բացակայում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց կենսաթոշակ տրամադրելու ու վերջիններիս կողմից այն ինքնուրույն տնօրինելու մեխանիզմները, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Արմաշի հոգեկան առողջության կենտրոնում կենսաթոշակ ստացող պացիենտները թոշակի մի մասը տալիս են աշխատակիցներին, որպեսզի խնամեն իրենց», - ասաց նա:
Արման Թաթոյանը նշեց, որ այս հարցով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին:
«Տույժերի ենթարկված աշխատակիցներ կան, բայց սա չէ կարևորը, մեզ համար կարևորը վերհանված խնդիրների վերջնական լուծումն է», - ասաց նա: