21/03/2018 12:56
Մահացել է միլիարդատեր Պիտեր Պետերսոնը
ԱՄՆ-ում կյանքի 92-րդ տարում մահացել է Blackstone Group ներդրումային ընկերության հիմնադիր Պիտեր Պետերսոնը, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով նրա ընտանիքի հայտարարությանը, փոխանցում է Gazeta.ru-ն:
Պետերսոնը մահացել է Նյու Յորքի իր տանը:
Պիտեր Պետերսոնը ամերիկացի թոփ-մենեջեր էր, հանրապետական քաղաքական գործիչ, հրապարակախոս և բարերար: 1985 թվականից Blackstone Group-ի համահիմնադիրն է, որի նախագահն է եղել երկար տարիներ: