21/03/2018 14:19
ԱՄՆ-ում ավիաընկերությունները հազարավոր չվերթեր են չեղարկել սպասվող ձնամրրիկի պատճառով
Նյու Յորքում չորեքշաբթի մոտ 40 սանտիմետր ձյուն է սպասվում. քաղաքում կմոլեգնի վերջին երեք շաբաթվա ընթացքում արդեն չորրորդ փոթորիկն Ատլանտիկայից, և ավիաընկերությունները վաղօրոք ավելի քան 3 հազար չվերթ են չեղարկել հյուսիսարևելյան նահանգների օդանավակայաններում, հայտնում է «Интерфакс»-ը:
FlightAware-ի տվյալով՝ Լա Գուարդիա և Նյուարք միջազգային օդանավակայաններում չեղարկվել է չվերթերի ավելի քան երկու երրորդը, Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում՝ մոտ կեսը: Նաև կտուժեն Ֆիլադելֆիան, Բոստոնը, Վաշինգտոնը և Կոլումբիայի շրջանը:
Բազմաթիվ ավիաընկերություններ, ներառյալ American-ը, Delta-ն, United-ը եւ JetBlue-ն, չեղարկված չվերթերի տոմսերի փոխանակում են թույլատրել՝ առանց տուգանքի՝ մինչև մարտի 25-ը թռիչքի օրվա հետաձգմամբ: Ջերմաստիճանը կարող է իջնել զրոյից ցած, սպասվում են քամու պոռթկումներ ժամում մինչև 40-45 մղոն (վայրկյանում 18 – 20 մետր), գրում Է The New York Post -ը:
Հնարավոր Է առափնյա շրջանների հեղեղում:
Նյու Յորքում և նրա արվարձաններում չորեքշաբթի բոլոր դպրոցները փակ կլինեն: Նյու Ջերսիի նահանգում արտակարգ դրություն է հայտարարված, մարտի 21-ին առևտրային տրանսպորտի երթևեկության արգելք է գործում: