22/03/2018 16:51
Ռադան Սավչենկոյին անձեռնմխելիությունից զրկել է և թույլ տվել նրան կալանավորել
Ուկրաինայի Գերագույն Ռադան համաձայնություն է տվել ժողովրդական պատգամավոր Նադեժդա Սավչենկոյին անձեռնմխելիությունից զրկելու, ձերբակալելու և կալանավորելու համար: Ինչպես հայտնում է Inian.net-ի թղաթակիցը, յուրաքանչյուր միջնորդությամբ առանձին-առանձին երեք քվեարկություն է կատարվել: Գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյի միջնորդության օգտին՝ Սավչենկոյին քրեական պատասխանատվության ենթարկելու համար համաձայնություն տալու մասին քվեարկել է 291 ժողպատգամավոր:
Սավչենկոյին ձերբակալելու համար համաձայնություն տալու մասին միջնորդության օգտին քվեարկել է 277 ժողպատգամավոր: Սավչենկոյին կալանավորելու համար համաձայանություն տալու մասին միջնորդության օգտին քվեարկել է 268 ժողպատգամավոր:
Դրանից հետո Սավչենկոն հանձնել է քվեարկության իր քարտը և խորհրդարանի նիստերի դահլիճից հեռացել: