22/03/2018 13:51
«Ծառուկյան» խմբակցության նախաձեռնությամբ դեղատոմսով դեղերի բացթողնման մասին խորհրդարանական լսումներ կանցկացվեն
Ազգային ժողովում «Ծառուկյան» խմբակցության նախաձեռնությամբ մարտի 26-ին՝ ժամը 12:00-ին, «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգի, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներ կանցկացվեն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 1-ից մի խումբ դեղեր դեղատներից բաց կթողնվեն բացառապես դեղատոմսի առկայության դեպքում: ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել էր 2018 թվականի մարտի 1-ից ՀՀ-ում գրանցված հակավարակային (այդ թվում հակաբիոտիկներ), հսկվող և հորմոն պարունակող դեղերի ցանկը, որոնք ձեռք բերելու համար անհրաժեշտ է բժշկական կազմակերպության կողմից տրված դեղատոմսի առկայություն` ըստ սահմանված կարգի:
Կառավարության որոշմամբ սահմանվել էր դեղերի դեղատոմսով բաց թողնման հստակ ժամանակացույց: