22/03/2018 20:25
Զինյալների առաջին խումբը դուրս է եկել Արևելյան Ղուտայի Հարասթա արվարձանից
«Ահրար աշ Շամ» զինված խմբավորման 209 անդամից բաղկացած խումբը, ներառյալ 27 զինյալ, այսօր Մավարիդ Էլ Մայիյա հումանիտար միջանցքով դուրս է եկել Սիրիայի մայրաքաղաքի Հարասթա արվարձանից, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Syria հեռուստաալիքին:
Նրա տեղեկատվության համաձայն, դուրս եկած խաղաղ բնակիչների թվում կա 51 կին, 68 երեխա և 63 տղամարդ: Կապիտուլյացիայի պայմանների համաձայն, զինյալները և նրանց ընտանիքների անդամները ավտոբուսներով Արևելյան Ղուտայից ուղևորվում են Իդլիբի նահանգ: Նրանց ուղեկցելու են Կարմիր մահիկի սիրիական ընկերության աշխատակիցները:
Ընդամենը Սիրիայի հյուսիսում կտեղավորվեն «Ահրար աշ Շամի» 1,5 հազար զինյալ և նրանց ընտանիքների 6 հազարից ավելի անդամ: Նրանց մեկնելուց հետո Հարասթա արվարձանն ամբողջովին ազատված կլինի անօրինական կազմավորումներից: