22/03/2018 10:31
Քաղաքացին բենզին է լցրել վրան, անցել կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնացել է նետվել ցած
Այս գիշեր՝ ժամը 03:56-ին, ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Հաղթանակ կամրջից և այն կանխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, պարզվել է, որ 37-ամյա Ա. Ե.-ը, որը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ, բենզին է լցրել վրան, անցել կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է նետվել ցած:
Ոստիկանները և փրկարարները համատեղ ուժերով հետ են վերադարձրել Ա. Ե.-ին կամրջի անվտանգ գոտի: Նշվում է, որ քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին: