23/03/2018 13:38
ԵՄ-ն Ռուսաստանից հետ կանչել իր դեսպանին
Եվրամիության գագաթաժողովում որոշում է ընդունվել հետ կանչել ՌԴ-ում ԵՄ-ի դեսպանին, հայտնել է Միության մամուլի ծառայությունը:
«Մեր դեսպանին հետ կանչելու որոշում ընդունվեց», - մեջբերում է մամուլի ծառայությունը Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լևենի հայտարարությունը:
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի խոսքով, որին հղում է անում Associated Press գործակալությունը, «ՌԴ-ում ԵՄ-ի դեսպանը կոնսուլտացիաների համար հետ է կանչվում Բրյուսել» Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման պատճառով: Ռուսաստանում Եվրամիության դեսպանությունը ներկայում գլխավորում է գերմանացի դիվանագետ Մարկուս Էդերերը:
Ավելի վաղ Եվրամիության ղեկավարները հրապարակել են համատեղ հայտարարություն, որում պատշպանել են Ռուսաստանի հասցեին Մեծ Բրիտանիայի առաջադրած մեղադրանքները ԳՀՎ-ի նախկին սպայի և նրա դստեր Յուլյայի թունավորման կապակցույթամբ: «Շատ հավանական է, որ Ռուսաստանի Դաշնությունն Է պատասխանատվություն կրում, և որ ճշմարտանման այլընտրական բացատրություն չկա», - ասված Է փաստաթղթում