23/03/2018 10:45
ՌԴ նախկին պատգամավոր Վարշավսկիին ձերբակալել են
Մոսկվայի Տվերսկոյ դատարանը ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Վադիմ Վարշավսկիին ձերբակալելու որոշում է կայացրել: Այս մասին հայտնում է «Մոսկվա» քաղաքային նորությունների գործակալությունը:
«Քննիչի միջնորդությունը բավարարել: Մեղադրյալ Վ. Վարշավսկիի համար որպես խափանման միջոց ընտրել ազատազրկում մինչև ապրիլի 20-ը», - որոշումը ներկայացրել է դառավոր Մարիա Սիզինցևան:
Ավելի Վաղ Վարշավսկիի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել: Նրան կասկածում են 2,5 միլիարդ ռուբլի իրացնելու համար: