27/03/2018 15:39
Deutsche Bank-ի նախկին աշխատակիցը հրաժարվել է 8 մլն դոլար պարգևից
Deutsche Bank-ի նախկին ռիսկ-մենեջեր Էրիկ Բեն-Արցին հրաժարվել է Միացյալ Նահանգների Արժեթղթերի և սակարանների հանձնաժողովի առաջարկած 8,25 միլիոն դոլարի չափով պարգևավճարից՝ բանկում տեղ գտած մեքենայությունների մերկացման համար: Այդ քայլով նա զարմացրել է ոչ միայն ամերիկացի պաշոնյաներին, այլև՝ գործընկերներին, փոխանցում է Bankist.ru-ն:
Բեն Արցին արժեթղթերի հանձնաժողովին օգնել է բացահայտելու բանկի հաշվետվության խեղաթյուրումը:
Բանկը դրանից հետո տուգանվել էր 55 միլիոն դոլարով: