29/03/2018 20:40
Խորվաթիան F-16 12 կործանիչ է գնում Իսրայելից
Խորվաթիայի կառավարությունը հինգշաբթի միաձայն որոշում է ընդունել Իսրայելից F-16 12 ինքնաթիռ գնել 2,5 մլրդ խորվաթական կունով (486 մլն դոլար)՝ այն մաս-մաս վճարելով 10 տարում, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Hina գործակալությանը:
«F-16C/D Barak իսրայելական 12 ինքնաթիռ գնելու որոշումը Խորվաթիայի զինված ուժերի և ռազմական ավիացիայի մարտունակությունը կապահովի առնվազն 25 տարի», - հայտարարել է հանրապետության վարչապետ Անդրեյ Պլենկովիչը:
Նրա խոսքով՝ տեխնիկայի արժեքը հաջորդ տասը տարվա ընթացքում կկազմի տարեկան 50 մլն դոլարից ոչ ավելի: