02/04/2018 11:37
Ապրիլի 3-ի առավոտյան ժամերից սպասվում է անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում ապրիլի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի գիշերը, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 3-ի առավոտյան ժամերից և 4-ին ողջ հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
ԱԻՆ Հայհիդրոմետ ծառայությունից տեղեկացնում են, որ օդի ջերմաստիճանն ապրիլի 1-2-ը կբարձրանա 4-5, այնուհետև կնվազի 6-8 աստիճանով:
Երևանում ապրիլի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի գիշերը, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 3-ի առավոտյան ժամերից և 4-ին սպասվում է անձրև և ամպրոպ: